iPhone-ներն այլևս օգտատերերի դեմքերն անբնական գեղեցիկ չեն դարձնի

Apple ընկերությունը հայտարարել է, որ նոր iPhone-ներն այլևս չեն ունենա նկարներում ու վիդեոներում կնճիռները հաթեցնող գործառույթ: Ինչպես հաղորդում է The Verge-ը, iOS 12-ի թարմացված տարբերակն այլևս չի ունենա տարածված գործառույթը:

Ընկերությունում հայտնել են, որ տեսախցիկի ալգորիթմները սխալմամբ լուսանկարում էին երկար լուսակայման միջոցով, ինչի շնորհիվ օգտատերերի դեմքերը հարթվում էին և զրկվում կնճիռներից ու այլ թերություններից: Նման խնդիր ունեին iPhone XS, XS Max և XR սմարթֆոնների տեսախցիկները, սակայն iOS 12.1-ում խնդիրն արդեն ուղղված կլինի:

Փորձագետների կարծիքով՝ նման գործառույթը պատահաբար չի հայտնվել: Կնճիռներն անտեսանելի դարձնելու հնարվորությունը վաղուց հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների օգտատերերին, քանի որ այս գործառույթը լայն պահանջարկ ունի ասիական շուկայում:

Սակայն վերջերս նոր iPhone-ների առաջին օգտատերերը սկսեցին բողոքել՝ նշելով, որ սմարթֆոնն անբնական գեղեցիկ է դարձնում մարդկանց դեմքերը: