Ի՞նչ նվիրել Ամանորին․ խորհուրդ է տալիս Apple-ը

Apple-ը թարմացրել է ընկերության կայքի գլխավոր էջը, որպեսզի ներկայացնի ամենամյա նվերների ուղեցույցը։ Բնականաբար, ընկերությունը առաջարկում է նվիրել Apple-ի արտադրանքը։

2018-ին  Apple-ը շեշտադրել է նոր սարքերը՝  iPhone XS, Apple Watch Series 4 և AirPods  անլար ականջակալները։

Ընկերությունը նաև գնորդների ուշադրությունը հրավիրում է  iPhone XR, Apple Watch Series 4 գաջեթների վրա, բայց այլ փաթեթավորմամբ՝ կապիչներ, պատյաններ և այլն։  Կայքի ամերիկյան տարբերակում նաև առաջարկվում է գնել HomePod։

Երրորդ բաժնում Apple-ն առաջարկում է նվիրել  iPad Pro  և դրա համար նախատեսված աքսեսուարներ՝  Apple Pencil, ստեղնաշար և պատյան։ Կայքում նաև հիշատակվում է  MacBook Air, Apple TV 4K և Magic Mouse-ի մասին։