Շրջանառվող լուրերի համաձայն Samsung Galaxy Note 10-ը կունենա 6,6 դյույմ անկյունագծով էկրան և կդառնա Galaxy Note շարքի ամենամեծ էկրանով սմարթֆոնը: Բացի այդ, նորույթը կունենա նաև 4K ձևաչափով էկրան: Ներկայումս շուկայում շրջանառվում են ընկերության բացառապես 2K ձևաչափով սմարթֆոնները:
Samsung Galaxy Note 10 ֆլագմանը հնարավոր է ստանա Exynos 9820 8 միջուկանի պրոցեսոր, 8 գբ օպերատիվ և 512 գբ ներկառուցված հիշողություն:
Samsung-ի համար, որը զբաղեցնում է շուկայի բոլոր ռեյտինգային ցուցանիշների առաջին հորիզոնականը, 2019-ը կդառնա պատմության մեջ ոսկե տառեչով գրված տարեթիվ:
Ընկերությունն, ամենայն հավանականությամբ, իր Galaxy S10 սմարթֆոնները կթողարկի 5G ցանցի հասանելիությամբ: Թե ինչքան կարժենան նորույթները, դեռ հայտնի չէ: