Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Sketch Club

Գինը՝ 2.99$ – անվճար

Նախատեսված է մոբայլ նկարիչների համար։ Եթե դուք նկարչության սիրահար եք, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է։ Այստեղ հավաքված է այն ամենն, ինչ ահրաժեշտ է նկար ստանալու համար՝ վիրտուալ կտավ, նկարչական այլ գործիքներ, մատիտներ և այլն։

Little Chatterbox for Kids

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների համար։ Այն թույլ կտա ձեր երեխաներին սովորել նոր լեզուներ ու բառեր։ Այստեղ կարելի է սովորել իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն և այլն։

Lake Hope: Ready For School 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Հավելվածի միջոցով կարող եք ձեր երեխաներին տալ նախնական գիտելիքներ գույների, կենդանիների, մթերքների մասին։