ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Basic Calculator Pro
Գինը՝ 1.99$ – անվճար
Նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն հաշվիչ իրենց գաջեթներում։ Սովորական հաշվիչի բոլոր գործառույթները ներառված են այստեղ։
Visual Math 4D
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է ուսանողների և ինժեներների համար։ Սա պրոֆեսիոնալ գրաֆիկական հաշվիչ է, որը բոլոր գործառույթներն ու հաշվարկները կցուցադրի անիմացիայի տեսքով։
FotoMap-where photo was taken
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ճամփորդելիս սիրում են շատ նկարներ անել։ Քարտեզի վրա կարող եք լրահոս ստեղծել նկարներով և տեսնել, թե որտեղ է արվել տվյալ լուսանկարը։