Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

6th Grade Math Testing Prep 

Գինը՝ 2.99$ – անվճար

Նախատեսված է ծնողների և դասախոսների համար, որպեսզի կարողանան աշակերտներին ու երեխաներին մաթեմատիկական նոր գիտելիքներ փոխանցել։ Հավելվածում, գաղտնաբառն իմանալով,  կարող են միաժամանակ մի քանի ուսանող աշխատել։

Funnel

Գինը՝ 5.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ժամանակի սղություն ունեն։ Պարզեք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում մեկ քլիքով։ Ներբեռնեք և եղեք տեղեկացված։

Now Then Time Tracking Pro 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պարզել, թե ինչի վրա են ծախսում ժամանակ։ Պետք է ներբեռնել, ավելացնել ոլորտն ու վերջ՝ հավելվածը կհաշվարկի ինքնուրույն։