Եթե հավատանք լուրերին, ապա Galaxy A8s, որը կթողարկվի մոտ ապագայում, կդառնա Samsung-ի առաջին սմարթֆոնը, որը չի ունենա ականջակալների համար նախատեսված 3,5 մմ անցքը։
Ձայնը ականջակալներին կհասնի կցված USB Type-C-ի միջոցով։ Իսկ նոր սմարթֆոններում անցքի փոխարեն կարելի է կիրառել հատուկ լար։ Նման անցքերից ընկերությունը կհրաժարվի Galaxy S և Galaxy Note շարքերում։ Բնականաբար, այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։