1. Մի գնեք հետևորդներ և հավանումներ
Ոչ ոք չի սիրում խաբեբաներին։ Վիրտուալ աշխարհում լայքեր կամ հետևորդներ գնեկլը հավասարազոր է խաբեբայության, որը ավելի շատ վնաս կհասցնի բրենդին, քան՝ օգուտ։ Instagram-ը հարթակ է, որտեղ իրական կապերը արժեք են։
Բացի այդ, Instagram-ը լուրջ է վերաբերում նման գործունեությանը և օր օրի նոր մեթոդներ սահմանում նման խաբեության դեմ պայքարի համար։ Եթե ցանկանում եք ավելացնել հետևոևդներ, հավանումներ և տեսանելի դառնալ օնլայն ֆոտոդարանում, ապա
- Կիսվեք հետաքրքիր կոնտենտով
- Պատասխանեք հետևորդների հարցերին
- Մրցույթներ անցկացրեք
- Օգատգործեք ակտուալ հեշթեգեր
- Ուղիղ եթերներ արեք և Stories-ի համար հոլովակներ նկարեք
- Հետաքրքիր հրապարակումներ արեք
2.Հրապարակումներ արեք անընդհատ
Երբ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում հրապարակել, ապա ստեղծեք նաև ժամանակացույց, թե երբ պետք է կիսվել հերթական հրապարակմամբ։ Փորձեք ամեն օր տարբեր ժամերին կատարել հրապարակումները։
3. Տարբեր հարթակներում մի օգտագործեք նույն կոնտենտը
Պետք չէ copy past-ի միջոցով նույն տեքստը տեղադրել բոլոր սոցցանցերում։ Եղեք տարբեր, քանի որ սոցիալական բոլոր ցանցերը նույն սկզբունքով չեն աշխատում։ Օրինակ՝ հեշթեգերն ավելի լավ են աշխատում Instagram-ում, քան՝ Facebook-ում։
4. Ուշադրություն դարձրեք ուղղագրությանը
Պատկերացրեք՝ հիանալի կոնտենտ եք մտածել, ծիծաղելի հրապարակում է ու տեքստ, որը գրված է անասելի շատ ուղղագրական սխալներով։
5. Մի անտեսեք հանրությանը
Կարևոր է ոչ միայն գեղեցիկ ու աչք շոյող կոնտենտ մշակել, այլ նաև շփվել սոցցանցային հասարակութան հետԼ
Օրինակ՝ Starbucks-ը իր հաշվում տեղադրում է հաճախորդների լուսանկարները և սա աշխատող տարբերակ է։