Ցանցում հայտնվել են Samsung Galaxy S10-ի նոր լուսանկարները

Չինական  Weibo սոցցանցում տարածվել են Samsung Galaxy S10-ի ֆլագմանային լուսանկարները, ըստ որի պարզ է դարձել, որ ֆլագմանը կստանա եռակի հիմնական տեսախցիկ և կունենա գունային մի քանի լուծում։

Samsung Galaxy S10 Plus-ը լուսանկարում ներկայացված է մոխրագույն տարբերակով, բացի դրանից կունենա նաև մանուշակագույն տարբերակ։

Հիշեցնենք, որ Samsung Galaxy S10-ի շնորհանդեսը կկայանա 2019 թվականի փետրվարին Բարսելոնայում։ Ըստ հայտնի տվյալների, սմարթֆոնը կթողարկվի մի քանի տարբերակով, որոնցից մեկը կունենա  5G ցանցի հնարավորություն։