Միֆեր iPhone XR-ի մասին, որոնք ճշմարիտ չեն

Երբ  Apple-ը ներկայացրեց  iPhone XRմոդելը, ցանցում հայտնվեցին բազմաթիվ բացասական արձագանքներ: Շատերը քննադատոմ էին սմարթֆոնը չափից դուրս հաստ շրջանակների, IPS-էկրանի, տեսախցիկի և այլնի համար:

Հիմա այն մասին, թե դրանից ինչն է իրական ու տեղին, ինչը ՝ ոչ: Բացահայտում ենք XR օգտագործողների արձագանքներից:

Էկրանի շրջանակը

Առաջին ու ամենագլխավոր թերությունն ըստ օգտատերերի  iPhone XR-ի էկրանի  հաստ շրջանակն էր, որոնք  փոքր ինչ ավելի հաստ են քան  ավելի թանկ XS և XS Max մոդելներում:  Համենայնդեպս, ինչպես նշում են մոդելն օգտագործած բլոգերները, տարբերությունը կիրառելիս այդքան էլ զգալի չէ: ՄԻ քանի րոպե XR կիրառելուց հետո, օգտատերը սկսում է չնկատել շրջանակները : Ավելին՝ բլոգերներից շատերը նշում են, որ դրանք դիտվում են էկրանին օրգանիկ, չեն շեղում ուշադրությունը և անհարմարության զգացում չեն առաջացնում:

Տեսախցիկ

Տեսախցիկը դարձել է այն քիչ տեխնիկական բնութագրիչներից, որով  XR մոդելը զիջում է մյուս երկու նոր մոդելներին: Նախ երկրորդ օբյեկտիվի պակասի պատճառով:

XR-ի տեսախցիկը չունի կրկնակի ZOOM, իսկ ահա  XS և XS Max մոդելները՝ ունեն: Բացի այդ վատ լուսավորության դեպքում  XR-ով արված լուսանկարները որակապես կտարբերվեն մյուս ֆլագման iPhone-ներով արվածներից: Բայց, այստեղ էլ տարբերությունն այդքան նկատելի չի լինի: XR մոդելի դեպքում դիմանկարային ռեժիմն աշխատում է բացառապես մարդկանց նկարելիս, իսկ ահա XS և  XS Max մոդելներում այդ ռեժիմով կարելի է լուսանկարել անգամ կենդանիներին:

Էկրանն ու <<շինանյութը>>

iPhone 8-ի կորպուսն ու էկրանը ամբողջապես տեղափոխելով  XR  մոդել՝ հեղինակներն այն դարձրել են 8-րդ սերնդի հետևորդը և <<Տուն>> կոճակով վերջին սմարթֆոնը: Ալյումինը, որը կիրառված է այս մոդելում, ավելի շահեկան է քան XS և XS Max մոդելներում կիրառված մետաղը: Ալյումինն ավելի ճկուն է, բայց այս մետաղի վրա քերծվածքներ թողելն այդքան էլ հեշտ գործերից չէ: Բացի այդ, XR-ն ունի  IPS  էկրան՝ 1 դյույմի համար 326 պիքսել: Բայց սա չզինված աչքով տարբերակելը անհնար է, իսկ տարածված միֆը՝ իրականություն չէ: