Samsung Galaxy S10 Lite-ը չի ստանա ներկառուցված մատնահետքի սքաներ

Թողարկվելիք երեք սմարթֆոններից ամենամատչելին՝ Samsung  Galaxy S10 Lite-ը թողարկվելու է 2019 թվականի փետրվարին, բայց արդեն ցանցում հայտնվել են պատյաններ արտադրողների ռենդերները:  Լուսանկարներից պարզ երևում է, որ նոր  Samsung Galaxy S10 Lite-ը կունենա երկակի տեսախցիկ, որոնք տեղակայված են հորիզոնական դիրքով: Կորպուսի կողային հատվածում տեղակայված է մատնահետքի սքաները:

S10  մյուս երկու մոդելներում մատնահետքի սքաները ներկառուված է լինելու էկրանում: Ամենայն հավանականությամբ, Samsung-ը փոփոխում է սմարթֆոնների շուկայում իրականացվող իր քաղաքականությունը  և այս պատճառով էլ այն որոշել է թողարկել  Lite տարբերակը, որը կդառնա բյուջետային սմարթֆոն:

Սմարթֆոնները կներկայացվեն  փետրվարին Բարսելոնայում՝ MWC 2019 ցուցահանդեսի ժամանակ: