Galaxy A60-ը կթողարկվի ապրիլին

Համացանցում լուրեր են պտտվում, որ հարավկորեական Samsung-ը պատրաստվում է թողարկել Galaxy A շարքի 9 սմարթֆոն։ Շարքից առաջինը կներկայացվի  Galaxy A60։ Ըստ տեղեկությունների գաջեթը կլինի  A50 մոդելից հզոր, բայց   A70-ից՝ թույլ։

A60 -ը դիմային հատվածում կստանա  Infinity-O դիզայն և կունենա տեսախցիկի համար նախատեսված կտրվածք։  Ըստ ամենայնի, գաջեթի հիմքը կլինի  Exynos 9610 պրոցեսորը։ Մյուս տեխնիկական բնութագրիչների մասին դեռ մանրամասներ չկան։

Նորույթը կթողարկվի ապրիլ ամսին։