Համացանցում հրապարակվել է Samsung Galaxy S 10 շարքի երեք նոր մոդելը պատկերող լուսանկարը: Ինչպես գրում է Tech Crunch-ը, համապատասխան լուսանկարը հրապարակել է հեղինակավոր բլոգեր Էվան Բլասը:
Ըստ հրապարակման՝ հարավկորեական ընկերությունը կթողարկի Samsung S10, Samsung Galaxy S10+ և Samsung Galaxy S 10 E մոդելները:
Մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ մոդելների արժեքը կսահմանվի 779-1599 եվրոյի սահմաններում: Ամենամատչելի մոդելը համալրված կլինի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, իսկ ամենաթանկարժեքը՝ 12 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ:
Նոր սմարթֆոնները կներկայացվեն սև, սպիտակ և կանաչ երանգներով: Մոդելներից մեկը կներկայանա նաև դեղին գույնով: Գաջեթները կհամալրվեն 5.75 դյույմ, 6.11 դյույմ և 6.44 դյույմ անկյունագծով էկրաններով:
Առաջատար սմարթֆոնների շարքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 20-ին Սան Ֆրանցիսկոյում: