Google ընկերությունը ինչպես ավելի վաղ հայտարարել էր, սկսում է Google + ծառայության աշխատանքի դադարեցումը։ Սոցցանցային հարթակի փակման մեկնարկը տրվել է պաշտոնապես։
Սոցցանցը չեղարկելու միակ պատճառը Google+-ի անարդյունավետությունն է։ Ի սկզբանե ընկերությունը մտադրվել էր ստեղծել այնպիսի հարթակ, որը մրցակցային կլինի Facebook-ի և Twitter-ի հետ, սակայն սոցկայքը ակնկալիքները չի արդարացրել։
Սոցցանցը ջնջելու գործընթացը սկսել է հաշիվների հեռացմամբ։ Google-ն օգտատերերին հնարավորություն էր տվել այնտեղից հեռացնել կամ պահօանել նախկինում հրապարակված լուսանկարները, հոլովակները կամ հրապարակումները։