Հարավկորեական The Bell պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Samsung-ի ինժեներները ճկվող էկրանով նոր գաջեթ են նախագծում։
Նորույթների արտաքին տեսքը միանշանակ տարբերվում է Galaxy Fold-ից։ Հարավկորեական տեխնոհսկայի նախագծած հատուկ պաստառը թույլ է տալիս սմարթֆոնի էկրանը ստանալ ավելի քան 50 տոկոսոսվ բարակ, ինչի շնորհիվ գաջեթում տեղակայվում է ավելի շատ տեխնիկական մասեր։
The Bell -ի տվյալներով, ընկերության ինժեներները պատրաստվում են G և S դասի ճկվող սմարթֆոններ նախագծել։ Հավանաբար գաջեթները կունենան 8 դյույմ անկյունագիծ։