Gizmochina կայքը, հղում կատարելով իր ներքին աղբյուրներին, հայտնում է, Qualcomm-ն ու Apple-ը համատեղ աշխատանք են ներկայացնելու շուտով։ Խոսքը 2020-ին թողարկվելիք iPhone-ների մասին է, որոնք կունենան էկրանում ներկառուցված մատնահետքի սքաներ։ Android համակարգով աշխատող բազմաթիվ սմարթֆոններ արդեն իսկ ունեն այս համակարգը, իսկ iPhone-ում այս գործառույթը բացակայում է։
Ներկայումս կա մատնահետքի սքաների մի քանի տարբերակ, բայց ուլտրաձայնային տվիչները համարվում են ավելի արագ ու հստակ։ Դրանք կարող են լավ աշխատել անգամ խոնավ տարածքներում։ Այս դեպքում սարքի ապակոդավորման համար անհրաժեշտ կլինի մոտ 250 միլիվայկրյան ժամանակ։
Բայց և այնպես, այս սարքավորումներն ունեն խնդիրներ՝ սրանք հեշտությամբ կարող են <<խաբվել>> և այլ մատնահետքով ապակոդավորել սմարթոնը։ Qualcomm-ն ավելի վաղ հայտնել էր, որ մատնահետքի սքաների նոր տեխնոլոգիա է մշակում, որը ֆունկցիոնալության և հարմարավետության առումով նոր խոսք ունի ասելու։