2017 թվականի դեկտեմբերին Instagram-ը գործարկեց հավելյալ ծրագիր, որը ստացավ Direct անվանումը։ Ditrect-ը թույլ է տալիս փոխանակվել նամակներով, լուսանկարներ կամ հոլովակներով։ Մեկ տարուց փոքր ինչ երկար ժամանակահատվածից հետո, Facebook-ին պատկանող Instagram-ը որոշել է փակել այս ծառայությունը։
Instagram Direct-ը միջոց էր օնլայն ֆոտոդարանի համար Snapchat-ի հետ մրցակցության հարցում՝ հավելվածը ինտերֆեյսով և գործառույթներով նման էր վերջինի նմանատիպ գործառույթին։
Սոցցանցը վերջին մի քանի օրերի ընթացքում իր օգտատերերին հայտնում է այն մասին, որ գործառույթը կդադարի իր աշխատանքը։
Ըստ հեղինակների, Direct-ն ուղղակի թեստ է եղել և դրա բոլոր գործառույթները կռեալիզացվեն Instagram-ի հենց ներսում։ Գաղտնիք չէ, որ Instagram-ը շատ հարցերում է նմանակում Snapchat-ին, բայց որոշ բացթողուներ այնուամենայնիվ եղել են և գործառույթը դարձել է ուղղակի անօգուտ։