iPhone-ի հավելվածներում անձնական տվյալների արտահոսք կա

Տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողները հայտնաբերել են, որ    iOS-ի հավելվածները   ֆոնային ռեժիմում տվյալներ են ուղարկում կամ պահպանում:

Սա հայտնաբերվել է  Disconnect Privacy Pro ծրագրի միջոցով, որը ցույց է տվել, որ  կողմնակի հավելվածները երրորդ կողմին են փոխանցում հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, գեոլոկացիա և IP հասցեներ։

Հայտնի են նաև հավելվածների ցանկը՝ Microsoft OneDrive, Mint, Nike, Doordash, Spotify, Yelp, The Weather Channel, Citizen: