Հայտնի են ամենաանապահով սմարթֆոնները

Փորձագետներն պարզել  են, թե որ սմարթֆոններն են ամենաանապահովը։Այս մասին հայտնում է  «Коммерсантъ»-ը։

Ամենաանապահով սմարթֆոններն են  iPhone 6, 5S, 5 և 6S մոդելները․ դրանք շուտ են կոտրվում։  iPhone-ը բոլոր վերանորոգվող սմարթֆոնների 1/3 մասն է կազմում՝ 33%։ Հաջորդում են Samsung A5, S3 և A3  մոդելները՝ 18%։ Ամենաքիչը վերանորոգման են տանում Huawei Nova 2, Honor 8, Xiaomi Redmi Note 4 և Redmi 4X մոդելները։

Apple-ի գաջեթների ամենամեծ խնդիրը մարտկոցի հետ է կապված, չինական բրենդներն ունեն խնդիրներ էկրանի հետ, իսկ Samsung-ի մոդելներում հաճախ վերանորոգվում են գաջեթի կմախքային մասը։

Xiaomi մոդելների վերանորոգման վրա ծախսվում է սմարթֆոնների արժեքի մոտ 30%-ը,  Samsung-ի համար՝ 25, իսկ iPhone -ի համար՝ 13 տոկոս։