Vkontakte-ն թեստավորում է վիդեոյի փոփոխված բաժինը

ВКонтакте սոցիալական ցանցը հայտնել է, որ թեստավորում է վիդեոյի համար նախատեսված հարթակի նոր լուծումները։ Թեստավորումը հանրամատչելի է։ Նորույթը հասանելի է լինելու և՛  Android, և՛ iOS համակարգերի համար։ Կարևոր նորարարությունը անհատականացված առաջարկություններն ու լավագույն հոլովակների խումբն են։ Սկզբում բաժինը կունենա մի քանի նորություն՝ «Իմ վիդեոն», «Ձեզ համար» և «Հանրահայտ»: