Օգոստոսի 7-ին Նյու Յորքում Samsung-ը կանցկացնի հատուկ հանդիպում, որի ընթացքում կներկայացնի նոր Galaxy Note 10-ը։ Այս մասին հայտնում է Cnet պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյորներին։ Խանութներում սարքին երկար չենք սպասի, դրանք վաճառքում կհայտնվեն անմիջապես։
Ըստ լուրեր, Samsung-ը կթողարկի Note-ի երկու մոդել՝ 6,3 և 6,75 դյույմանոց էկրաններով և 5G ցանցի հնարավորությամբ մոդել։ Հայտնի է, որ ընկերությունն իր նորույթներում կհրաժարվի 3,5 մմ ականջակալների բնիկներից։ Դրանք բացակայում էին նաև Samsung Galaxy Fold-ում։