Google-ը կջնջի YouTube-յան ոչ շահութաբեր հաշիվները

Google — ը կարող է ջնջել YouTube-յան ոչ շահութաբեր հաշիվները: Նոր պայմանները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 10-ին ։ Ներկա տարբերակում դրանք բացակայում են:

Ինչպես հայտնում է Mashable պարբերականը,YouTube-ը կարող է մասնակի կամ ամբողջապես արգելել՝ օգտվելու իր ծառայություններից, եթե գտնի, որ օգտատիրոջ հաշիվն անշահութաբեր է: Էլեկտրոնային փոստով ընկերությունը ներկայացրել է նոր պայմանները, սակայն իր «կոմերցիոն» նպատակների մասին ոչինչ չի հայտնել: Google-ի ներկայացուցիչները նոր կանոնների անհրաժեշտությունը չեն մեկնաբանել:

Այնուհանդերձ, դեկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում YouTube տեսահոսթինգի օգտագործման նոր պայմանները: Ըստ այդմ, ադմինիստրացիան իրավունք կունենա արգելափակել օգտատիրոջ հաշիվը, եթե այն տնտեսապես անշահավետ համարի: