Թոփ 10.հրապարակվել են աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնները

Վարկանիշում հայտնվել են միայն երեք արտադրողներ ՝ Apple-ը ՝ վեց սմարթֆոններով, Samsung-ը՝ իր երեք մոդելներով եւ OPPO-ն իր մեկ մոդելով: Ընդ որում, թոփ 10-յակում հայտնված գրեթե բոլոր iPhone-ները պատկանում են թանկարժեք առաջադեմ մոդելներին, իսկ Samsung-ին եւ OPPO-ին պատկանող մոդելները միջին բյուջետային սմարթֆոններ են:

2019 թվականին աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնների վարկանիշը հետևյալ տեսքն ունի՝

  1. iPhone XR
  2. iPhone 11
  3. Samsung Galaxy A50
  4. Samsung Galaxy A10
  5. OPPO A5
  6. iPhone 8
  7. Samsung Galaxy A20
  8. iPhone 11 Pro Max
  9. iPhone 7
  10. iPhone XS Max

iPhone XR-ը համաշխարհային շուկայում միանշանակ ճանաչվել է որպես ամենահաջողված և ամենաշատ վաճառված մոդելը: Samsung-ի սմարթֆոնները թոփում են հայտնվել հիմնականում եվրոպական շուկայի հաշվին, որտեղ գերակայում են բյուջետային մոդելները: OPPO A5-ը վարկանիշային ցանկի 5-րդ տեղում է հայտնվել Չինաստանի հսկայական շուկայի հաշվին, որտեղ սմարթֆոնը վաճառքի գծով առաջին հորիզոնականում է: