noomee-ն արդեն հասանելի է բոլորովին անվճար

Հայկական հավելվածները միանում են համաշխարհային թրենդին, ու մեկը մյուսի հետևից անվճար են դարձնում իրենց վճարովի ծառայությունները։ Առաջիններից մեկն էր Krisp-ը, էստաֆետը վերցրեց noomee հավելվածը։ Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, հավելվածը նախատեսված է աուտիզմ ունեցող երեխաների համար, որի միջոցով նրանք ովորում են ամենապրիմիտիվ գործողություններից մինչև ամենաբարդը։ Հավելվածը նաև ծնողների համար իսկական նվեր է։ Հիմա այն արդեն ամբողջովին անվճար է և բոլորը կարող են օգտվել դրանից։ Հավելվածի մտահղացման հեղինակներից Գայանե Հովհաննիսյանի խոսքով, երեխաները հիմա ամենաշատն ունեն այս հավելվածի կարիքը։ Ընկերությունը նաև հաղորդագրություն է տարածել։