Nvidia-ի GeForce Now-ն կկորցնի հասանելիությունը Xbox Game Studios-ի և Warner Bros․-ի խաղերին

Ամպային խաղերի՝ Nvidia GeForce Now ընկերությունը հայտարարել է, որ այս ամսվա վերջին արդեն կկորցնի հասանելիությունը իր խաղերի մեծ մասի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։ Ապրիլի 24-ից սկսած GeForce Now-ում այլևս հասանելի չեն լինի Microsoft Xbox Game Studios-ի, Warner Bros. Interactive Entertainment-ի, Codemasters-ի ու  Klei Entertainment-ի խաղերը։

Առանց Xbox Game Studios-ի GeForce Now-ն հասանելիություն չի ունենա այնպիսի հայտնի խաղերին, ինչպիսին Halo-ն է, կամ Gears of War-ը։

Warner Bros. Interactive Entertainment- Game Division, Batman: Arkham խաղային սերիալ։  

Սա ևս մեկ մեծ հարված է GeForce Now-ի համար, որը  Google Stadia-ից տարբերվում է նրանով, որ թույլ է տալիս բաժանորդներին հեռարձակել խաղերը Steam  գրադարաններում, ընդ որում, հեռավար աշխատող համակարգիչների վրա։ Nvidia մոդելը շատ իրարամերժ կարծիքների արժանացավ, քանի որ դրա մեջ չեն ներառվում էին այն ընկերությունները, որոնք առանձին արտոնագրեր էին վաճառում խաղացողներին, որպեսզի հասանելիություն ունենան ամպային խաղերին։ Ընդ րում, Nvidia-ի ու այդ ընկերությունների կնքած համաձայանագրերի պատճառով, Nvidia-ն չէր սպասարկում GeForce Now-ի խաղերը, առանց արտադրողի բացահայտ թույլտվության, հայտնում է The Verge-ը։

Դա խնդիր չէր առաջացնում այնքան ժամանակ, քանի դեռ GeForce Now-ն անվճար էր ու գտնվում էր բետա տարբերակում։ Սակայն փետրվարի սկզբից, երբ պլատֆորմը վերջնականապես թողարկվեց, Nvidia-ն $ 4,99 գումար էր վերցնում յուրաքանչյուր ամսվա համար։ Արտադրողները, այդ թվում Activision Blizzard-ն ու Bethesda Softworks-ը, սկսեցին սեփական խաղային գրադարանները հավաքել։ 2K Games-ը նույնպես ջնջեց իր խաղերն այդ պլատֆորմից նախորդ ամսվա սկզբին։