Apple-ը որոշ ծրագրավորողների հրավիրել է «արտագնա» նիստի

Apple-ը որոշ ծրագրավորողների հրավիրում է հատուկ հրավիրված նիստին, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հատուկ հնարավորություններ»: Նիստի շրջանականերում նախատեսված է ծրագրավորողներին սովորեցնել, թե ինչպես iOS հավելվածները կարող են օգտագործել օպերացիոն համակարգում ներդրված հատուկ հնարավորությունների առավելությունները:

Միջոցառումը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, առցանց նստաշրջան է, որտեղ ծրագրավորողները կկարողանան հարցեր տալ եւ գրանցվել անհատական կոնսուլտացիաների համար: Apple-ն առաջին անգամ է անցկացում առցանց միջոցառում, որի ընթացքում ծրագրավորողները հնարավորություն կունենան շփվել ինժեներների հետ։

Ինչպես երևում է , Apple-ը կարող է նաև դիտարկել այդ նիստը որպես թեստային տարբերակ WWDC-ի( Apple Worldwide Developers Conference) , որն այս տարի տեղի կունենա միայն թվային ձեւաչափով: