Ավելի տոլերանտ Assassin’s Creed: Արդեն հասանելի է նոր՝ Assassin’s Creed: Valhalla-ն

Դեռ չէինք հասցրել ամբողջութմաբ վայելել Assassin’s Creed: Odyssey-ը, Ubisoft-ը նոր անակնկալ մատուցեց: Թեև խաղի նախկին տարբերակը խիստ տոլերանտ հասարակության կողմից բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Assassin’s Creed: Valhalla-ն ուղղել է այդ սխալներն ու այժմ դուք կարող եք խաղալ վիքինգ գեյի, լեսբիի, կամ անսեսքսուալի:

Բանն այն է, որ նախորդ խաղի ժամանակ հերոսը պարտավորվում էր ամուսնանալ ու ընտանիք կազմել, ինչը դուր չէր եկել LGBT համայնքի ներկայացուցիչներին: Այս անգամ այդ սխալն ուղղված է:  Ինչպես խոստացել էին, խաղը կենտրոնացած է վիքինգների վրա:

Պաշտոնական ներկայացումը բավականին հետաքրքիր էր կազմակերպված: Մի քանի ժամ տևած  ուղիղ հեռարձակման ժամանակ հայտնի ինտերնետ նկարիչ BossLogic-ը գրաֆիկական ծրագրով նկարում էր խաղի պաստառը: