Թրամփը սպառնում է փակել Twitter-ն ու Facebook-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ մի քանի սկանդալային հայտարարություն է արել: Նա սպառնում է փակել Twitter-ը, Facebook-ը և մի շարք այլ սոցիալական ցանցեր, եթե նրանք շարունակեն խառնվել երկրի ներքաղաքական կյանքին:

Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ Twitter-ը պիտակավորել էր Թրամփի գրառումները, որպես ոչ հավաստի և մոլորեցնող տեղեկություն: Այս գրառումներում Թրամփը խոսել էր հնարավոր ընտրակեղծիքներից:

«Հանրապետականները համոզված են, որ սոցցանցերը փորձում են լռեցնել պահպանողականներին: Մենք փորձելու ենք խիստ վերահսկողություն սահմանել նրանց վրա կամ էլ փակել, բայց երբեք դա թույլ չենք տա»,- ասել է Թրամփը:

Արևմտյան ԶԼՄ-ները հաստատում են, որ նախագահ Թրամփը պատրաստվում է արդեն այսօր նոր օրենք ստորագրել, որը վերաբերվելու է սոցիալական ցանցերի աշխատանքին: Դրան զուգահեռ, շատերը կասկածում են, որ ԱՄՆ-ը կհատի Ռուբիկոնն ու կանցնի այդ աստիճան վերահսկողության: