Հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում ակտիվանում են նաև կիբերտիրույթում գործող ագրեսորները, որոնք կոնկրետ շահերից դրդված, իսկ ներկա պահին, Ադրբեջանի պետական քարոզչությունն ու ապատեղեկատվություն տարածելու համար։ Դրա համար օգտագործում են տարբեր գործիքներ, լայնածավալ DDos հարձակումներ, կոտրում են ֆեյսբուքյան էջեր, մեյլեր, վարակում են ձեր համակարգիչները, կոտրում են պաշտոնական կայքեր և այլն։ Հիմա, ittrend-ը ներկայացնում է քայլերի պարզ հաջորդականություն, որոնց հետևելու դեպքում Ձեզ չեն կարողանա կոտրել։
Քայլ առաջին․ մի բացեք անծանոթ մարդկանց նամակները, իսկ եթե բացել եք, մի անցեք այն հղումներով, որոնք ուղարկել են ձեզ անծանոթները։
Հաճախ այդ հղումների տակ թաքնված է վնասակար ծրագրային ապահովում՝ վիրուս, որը կվարակի ձեր համակարգիչն ու այդ պահից սկսած այն կդադարի լինել ձեր սեփականությունը։ Հաքերները կտիրանան ձեր բոլոր հաշիվներին, սոցցանցերին, դրանցով կարող են տարածել ամեն ինչ։
Ի դեպ, եթե նույնիսկ ծանոթ մարդկանցից եք ստանում հղումներ, հատկապես այս օրերին ճշտեք, արդյո՞ք նա է ուղարկել հղումը, քանի որ հաճախ պատահում է, որ իրենց էլ անցած են լինում որևէ հղումով, ու վնասակար հղումն ավտոմատ նրա անունից ուղարկվում է իր բոլոր ընկերներին։
Քայլ երկրորդ ․az
Երբ տեսնում եք այս դոմեյնով որևէ կայք, օրինակ Armenia.az, ոչ մի դեպքում մի բացեք այդ կայքերը։ Դրանք ադրբեջանական կայքեր են, հաճախ կարող են լինել հայալեզու, սակայն այդ կայքերով տարածվում է բացառապես Ադրբեջանի քարոզչությունը
Քայլ երրորդ․ 2 factor authentication
Ի՞նչ է սա։ Երբ Ձեր սոցցանցերի կարգավորումներում միացնում եք այս համակարգը, յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս SMS կստանաք, հատուկ ու պատահական կոդով։ Միայն այս կոդը հավաքելու դեպքում կարող եք մուտ գործել հաշիվ։ Հետևաբար, եթե Ձեր էջը փորձեն կոտրել, ապա ոչ մի կերպ հասանելիություն չեն ունենա Ձեզ հեռախոսահամարին եկած նամակին։ Ինչպե՞ս միացնել 2 factor authentication-ը, տեսեք ստորև բերված նկարում։
Քայլ չորրորդ․ Պաշտոնական լրահոս
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ Միայն այս կերպ կխուսափեք տարատեսակ մանիպուլյացիաների զոհ դառնալուց։ Իսկ պաշտոնական լրահոսը դա, տվյալ պահին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն է ու ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հղումները՝ ստորև
https://www.facebook.com/shushanstepanyan?epa=SEARCH_BOX
Քայլ հինգ․ Ուշադիր եղեք
Արդեն ադրբեջանցի հաքերները կոտրել են բազմթիվ ֆեյսբուքյան էջեր, կան նաև հայկական անուն ազգանուններով ֆեյսբուքյան էջեր, որոնք հղում տալով իրենց եղբորը, որը ծառայում է Տավուշում, ապատեղեկատվություն են տարածում։ Անգամ եթե ձեր ընկերների ֆեյսբուքյան էջերից տեսնում եք նմանատիպ մանիպուլյատիվ գրառումներ, որոնք հակասում են պաշտոնական տեղեկատվությանը, փորձեք զանգահարել նրան և ճշտել, արդյո՞ք ինքն է գրառում կատարողը, թե՞ կոտրել են էջը։ Եթե պարզվի, որ իսկապես Ձեր ընկերն է, հորդորեք, որ հեռացնի գրառումն ու հետևի բացառապես պաշտոնական լրահոսին։
Քայլ վեց․ ավե cloudlfare
Սա մի համակարգ է, որը պաշտպանում է Ձեր կայքերը տարատեսակ հարձակումներից, հատկապես DDos հարձակումներից։ Հատկապես այս օրերին այն դրեց ամենաբարձր մակարդակի վրա։ Ճիշտ է, կայքի աշխատանքը մի փոքր կդանդաղի, բայց այն գոնե կշարունակի աշխատել ու չի դառնա թիրախ։ Այս տեղեկատվությունն օգտակար է հատկապես այն մարդկանց համար, որոնք տարատեսակ կայքեր են վարում։