Twitter-ը հայաստանյան 35 հաշիվ է արգելափակել

Twitter-ն արգելափակել է Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ կապված 373 հաշիվներ՝ հարթակի քաղաքականությունը խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ արգելափակել է Իրանի հետ կապված 238 հաշիվներ՝ նրա քաղաքականության տարբեր խախտումների պատճառով:

Ռուսաստանի հետ կապված 100 հաշիվներն արգելափակվել են «ՆԱՏՕ-ի հանդեպ հավատը խաթարող գրառումները ավելացնելու եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության դեմ ուղղված գրառումները ուժեղացնելու համար»:

Հայաստանի հետ կապված 35 հաշիվներն արգելափակվել են, քանի որ դրանք ստեղծվել են «Ադրբեջանը թիրախավորելու նպատակով»: