Թելեգրամում այսուհետ հնարավոր կլինի հաղորդագրությունների հեռացման ավտոմատ ռեժիմ օգտագործել

Telegram-ում նոր գործառույթներ են ավելանում՝ այսուհետ հնարավոր կլինի ավտոմատ կերպով ջնջել հաղորդագրությունները ցանկացած զրուցարանում, ինչպես նաև՝ ժամանակավոր հղումներ ստեղծել խմբեր ու ալիքներ հրավիրելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:

Կա մեկ այլ նորամուծություն ևս. թելեգրամյան խմբերում մասնակիցների ներգրավվման թվային սահմանափակում չի լինի:

Նոր գործառույթը հնարավորություն կտա հաղորդագրությունների ավտոման հեռացման ռեժիմ կիրառել հաղորդագրության ուղարկումից 24 ժամ անց կամ 7 օր հետո:

Tert.am