«Հարթակի ստեղծումը կարժենա նվազագույնը 200 000 դոլար». ռուս փորձագետը ենթադրել է՝ ինչպիսին կլինի Թրամփի՝ նոր ստեղծվելիք սոցիալական ցանցը

Սեփական սոցցանցային հարթակը, որը մտադիր է ստեղծել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, նման կլինի Twitter-ին և թույլ կտա կիսվել կարճ հաղորդագրություններով:

Նման տեսակետ է հայտնել ՌԴ ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) SafeNet ինժեներական կենտրոնի փորձագետ Իգոր Բեդերովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամենայն հավանականությամբ, այս հարթակը սոցիալական ցանց կլինի: Թրամփը նախկինում ակտիվորեն օգտվում էր Twitter ծառայությունից, կարծում եմ, որ նոր հարթակը նման կլինի վերջինիս և կունենա հակիրճ հաղորդագրությունների ձևաչափ: Սոցցանցի անունը կարող է ներառել նրա ազգանունը, օրինակ՝ Trump Network»,- շեշտել է Բեդերովը:

Գնահատելով նման հարթակ ստեղծելու ծախսերը՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանում նման սոցիալական ցանցի ստեղծումը կսկսվի 200 հազար դոլարից. դրա բովանդակության համար զգալի գումարներ ևս կծախսվեն:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը պատրաստվում է տասնյակ միլիոնավոր օգտատերեր ձեռք բերել, Selectel-ի լավ սերվերների բովանդակությունը կարող է արժենալ ամսական 1-2 միլիոն ռուբլի: Բացի այդ, կայքի համար կպահանջվի մոտավորապես 10 հոգանոց անձնակազմ՝ ծրագրավորողներ, դիզայներներ և այլն: Յուրաքանչյուրի համար սա առնվազն ամսական 5000 ԱՄՆ դոլար է», – բացատրել է Բեդերովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը երկու-երեք ամիս հետո կվերադառնա սոցիալական ցանցեր իր սեփական հարթակի միջոցով:

http://tert.am