GR 86. Toyota-ն 2022-ին նոր սպորտային մեքենա կհանի վաճառքի (լուսանկարներ)

Ճապոնական Toyota ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ներկայացրել է նոր սպորտային մեքենա, որը վաճառքի կհանվի 2022 թվականին, հայտնում է Car Buzz-ը:

Նշվում է՝ նոր Toyota GR 86 սպորտային մեքենան ունի 2,4 լիտրանոց Boxer շարժիչ՝ 231 ձիաուժ  հզորությամբ: 6-աստիճան փոխանցումատուփը հասանելի կլինի ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ կերպով:

Toyota GR 86-ն 100 կմ արագություն է զարգացնում 6,3 վայրկյանում:  Ըստ մասնագետների, սա 1,1 վայրկյանով արագ է, քան նախորդ մոդելը:

Մեքենայի տանիք և խլացուցիչները պատրաստված են ալյումինից: Այն կշռում է 1269 կգ:

Մեքենան վաճառքի հանվելուն պես այն կարելի է ձեռք բերել Ճապոնիայում, այնուհետև ԱՄՆ-ում:

Toyota GR 86-ի արժեքը սկսվում է 31 000 ԱՄՆ դոլարից:

Toyota выпустила новый спорткар

2022 Toyota GR 86 Breaks Cover With Bigger Engine And More Power

http://tert.am