Samsung-ն արտոնագրել է իր առաջին ծալվող պլանշետը

Հարավկորեական Samsung ընկերությունն արտոնագրել է ծալվող էկրանով իր առաջին պլանշետը: Արտոնագրում ներկայացված լուսանկարները հրապարակել է Letsgodigital կայքը:

Samsung-ն արտոնագրել է պլանշետային համակարգիչ, որի էկրանը կարող է ծալվել գրքի պես: Միակցման մեխանիզմի հատվածում կտեղակայվի տեսախցիկը, միացման ստեղնը և USB-C միակցիչը: Նշվում է, որ պլանշետը համալրված է լինելու ստերեոձայնային համակարգով:

Սարքավորման, ինչպես նաև դրա թողարկման ամսաթվերի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: Ընկերությունը դեռևս կենտրոնանում է Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 մոդելների ծալվող էկրանով սմարթֆոնների թողարկման վրա, որոնք կթողարկվեն այս տարի:

http://tert.am