ԱՄՆ ազգային արխիվը մտադիր է հրապարակել Թրամփի՝ նախագահության ընթացքում Twitter-ում արած բոլոր գրառումները

ԱՄՆ-ի արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը մտադիր է հասանելի դարձնել ավելի վաղ Twitter-ում ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած գրառումները: Այդ մասին գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են Fox News հեռուստաալիքի լրագրողներին:

Ինչպես նշել են վարչությունում, մասնագետները պլանավորում են հանրությանը հասանելիություն տրամադրել Թրամփի՝ Twitter-ում արված  բոլոր հաղորդագրություններին, այդ թվում՝ հեռացված գրառումներին:

Արխիվի աշխատակիցները հույս ունեն պահպանել սոցցանցերում ամերիկյան վարչակազմերի բոլոր ներկայացուցիչների գրառումների պատճենները, այդ թվում՝ Թրամփինը։

Հունվարի սկզբին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո, Twitter-ը «ընդմիշտ» արգելափակել է Թրամփի մուտքը հարթակ՝ իր գործողությունները բացատրելով վախով, որ Թրամփի հայտարարությունները «կշարունակեն բռնություն հրահրել»: