Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

Աշխարհում Instagram-ի օգտվողները կկարողանան որոշում կայացնել`թողնել այլ օգտվողների «հավանումներն» իրենց գրառումների տակ, թե ոչ: Այս մասին հայտարարել է սոցիալական կայքի ղեկավար Ադամ Մոսսերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսպիսով, մենք փորձարկում ենք մի նոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս որոշել, թե ինչն է ձեզ հարմար՝ արդյոք նախընտրում եք չտեսնե՞լ այլ մարդկանց հրապարակումների հավանումները, անջատե՞լ այն ձեր հրապարակումների համար, թե պահել»,-ասված է Մոսերիի հաղորդագրության մեջ:

Մեկ տարի առաջ Instagram-ն սկսել էր փորձարկել այս գործառույթն աշխարհի 7 երկրում, այդ թվում ՝ Կանադայում և Բրազիլիայում: Եվ այս նախաձեռնության վերաբերյալ պատասխաններ հավաքելու արդյունքում սոցիալական ցանցը նշել է, որ որոշ օգտվողներ դեռ ցանկանում են պահպանել հավանումների քանակը՝ իրենց հաղորդագրությունների ժողովրդականությանը հետևելու համար: