World Car Awards-ն ընտրել է 2021-ի լավագույն մեքենան

World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 էլեկտրական հեթչբեկը նշել է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամենաջերմ շնորհավորանքները Volkswagen-ին այդ մեծ հաղթանակի առթիվ»,-մրցանակի կազմակերպիչները գրել են Twitter-ի Էջում:

Volkswagen-ի հիմնական մրցակիցները դարձել են Toyota Yaris-ը և Honda E Էլեկտրամոբիլը: Հաղթողը հավաքել է 798, իսկ նրա մրցակիցները՝ 732 և 742 միավոր:

Այդուհանդերձ, Honda E-ն ստացել է «Լավագույն քաղաքային ավտոմոբիլ 2021» տիտղոսը: Porsche 911 Turbo-ն ճանաչվել է «ամենաարդյունավետը», իսկ Mercedes-Benz S-Class-ը՝ «ամենաշքեղը»: Դիզայնի համար պարգևը բաժին է հասել Land Rover Defender-ին:

2020 թվականին, World Car Awards-ի վարկածով, լավագույն ավտոմեքենան դարձել է Kia Telluride-ն:

http://tert.am