ԱՄՆ-ում 36 տարվա Mercedes-Benz-ը վաճառքի է հանվել նորագույն մեքենայի գնով (լուսանկարներ)

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Mercedes-Benz W126 մակնիշի լավ պահպանված մեքենան, որի վազքը կազմում է ընդամենը 4700 կմ:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 1985 թվականին արտադրված ներկայացուցչական սեդանը միայն մի տեր է ունեցել, որը մեքենան պահել է ավտոտնակում: Կատարյալ վիճակում գտնվող W126 մոդելը մտադիր են վաճառել 40 000 դոլարով: Այս նույն գումարով ԱՄՆ-ում կարելի է ձեռք բերել Mercedes-Benz GLA 250 4Matic նորագույն մոդելը:

Մեքենան ձեռք են բերել Բելգիայում, որտեղից այն տեղափոխվել է ԱՄՆ: 36 տարում մեքենան գրեթե չի երթևեկել: Հատկանշանական է, որ վարորդը հետևել է մեքենային և պարբերաբար տեխզննում է իրականացրել:

Լավ է պահպանվել ինչպես մեքենայի արտաքինը, այնպես էլ սրահը: Կրեմագույն երանգը չի խամրել, իսկ կաշվեպատ սրահում մաշվածության հետք անգամ չկա:

Մեքենան համալրված է 3,8 լիտր ծավալով, V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 204 ձիաուժ: Այն աշխատում է ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ:

http://tert.am