ВКонтакте-ում կհայտնվի անվճար խմբային տեսազանգի գործառույթ, որին կարող է մասնակցել մինչև 2048 մարդ

ВКонтакте սոցիալական ցանցը կներկայացնի անվճար խմբային տեսազանգերի գործառույթ. տեսազանգերին միաժամանակ կկարողանա մասնակցել 2048 մարդ:

Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Խմբային զանգերը տևողության սահմանափակումներ չեն ունենա, և կորպորատիվ առցանց խորհրդաժողովի ծառայությունների բոլոր ստանդարտ գործառույթները, այդ թվում՝ էկրանի ցուցադրումը, զանգի ձայնագրումը և հեռարձակումը, նույնպես անվճար կլինեն:

Սոցիալական ցանցի մշակողները հավելել են նաև, որ զանգերի ընթացքում կգործի «աղմուկի չեղարկման» գործառույթը, և տեսազանգի մասնակիցները կկարողանան միմյանց լսել «նույնիսկ այն ժամանակ, երբ փողոցում բզզոց է, մեքենաների ձայն կամ եթե հարևանները հանկարծ վերանորոգում են սկսում»:

Գործառույթը հասանելի կլինի 2021-ի ամռանը:

ВКонтакте-ում խմբային տեսազանգերը հայտնվել են 2020 թվականի մայիսին: Սկզբնապես դրանցում կարող էր մասնակցել մինչև ութ մարդ, իսկ սեպտեմբերին այդ թիվը հասել էր 128-ի: