Հարավկորեական Samsung ընկերությունը ճկվող էկրանով հերթական սերնդի սմարթֆոնների արտադրություն է սկսել, որոնք պաշտոնապես կներկայացվեն օգոստոսին:
Ինչպես ներկայացնում է Gizmochina-ն, խոսքը Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 մոդելների մասին է: Հարավկորեական ընկերությունն արդեն սկսել է նորագույն ծալովի սմարթֆոնների արտադրությունը, որոնց պատվերների ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի` օրական 50 000 և 70 000 նմուշի յուրաքանչյուր մոդելի համար: Ընդհանուր առմամբ, Samsung-ը մտադիր է նոր սերնդի 7 մլն ծալովի սմարթֆոն թողարկել:
Ինսայդերների պնդմամբ` նորույթների համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի 3-ին, իսկ վաճառքում սմարթֆոնները կհայտնվեն նախքան նորագույն iPhone-ի թողարկումը:
Ակնկալվում է, որ Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 մոդելները նախորդներից ավելի մատչելի կլինեն, հատկապես երկրորդ մոդելը: