Գերմանացի թյուներները ներկայացրել են ամենաարագ Ferrari-ի կատարելագործված տարբերակը (լուսանկար)

Գերմանական Novitec թյունինգային ընկերությունը թյունինգային փաթեթ է մշակել ամենարարգ ժամանակակից Ferrari-ի՝ SF90 Stradale հիբրիդային կուպեի համար:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մասնագետներն ավելի են հզորացրել 4 լիտր ծավալային, 8 մխոցային երկտուրբո շարժիչը, փոխարինել են օդամղիչ համակարգը, օրիգինալ անվահեծեր են պատրաստել: Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է նաև թարմացնել մեքենայի սրահը: Գերմանացի թյուներներն իրենց ստեղծած նորույթի գինը չեն հայտնում:

Արտաքնապես Novitec-ի Ferrari SF90 Stradale մոդելը կարելի է տարբերակել միայն մեծացված օդամղիչ խողովակներով և ընդլայնված անվահեծերով, որի գույնը կարող է ընտրել պատվիրատուն:

Հիբրիդային ուժային համակարգին ձեռք չեն տվել՝ սահմանափակվելով միայն բենզինային շարժիչի հզորացմամբ: Արդյունքում ընդհանուր հզորությունը 780-ից հասել է 813 ձիաուժի:

100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 340 կմ/ժամը:

Tert.am