Ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնները կստանան մինչև 25 վատտ արագացված լիցքավորում: Այս մասին տեղեկացնում է GizChina-ն:
Մատակարարման շղթաներին մոտ աղբյուրները պարզել են, որ iPhone-ի լիցքավորման հզորությունը կավելանա մինչև 25 վատտ:
Ներկայիս մոդելների արագ լիցքավորման հնարավորությունը 20 վատտ է: Առավելագույն էներգիան ձեռք է բերվում լարային լիցքավորման ընդունիչների օգտագործմամբ, որոնք Apple-ը վաճառում է առանձին:
Անլար MagSafe ընդունիչի օգնությամբ լիցքավորման առավելագույն հզորությունը մինչև 15 վատտ է:
Apple-ը նոր iPhone 13-ի լիցքավորիչները վաճառելու է առանձին: Ընկերությունն այս որոշումը բացատրում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությամբ:
Լրագրողները նշել են, որ ամերիկյան ընկերությունն այս առումով նկատելիորեն զիջում է իր մրցակիցներին: Մասնավորապես, Android-ով գործող շատ սմարթֆոնների լիցքավորումը հասնում է մինչև 100 վատտ և նույնիսկ ավելի: Որպես օրինակ նշվում է Xiaomi-ի արագ լիցքավորման տեխնոլոգիան, որը հասնում է 200 վատտ առավելագույն հզորության և ընկերության նոր սմարթֆոններում կարող է հայտնվել 2022 թվականին: