«Apple»-ի շահույթն ընթացիկ եռամսյակում 21.7 մլրդ դոլար է կազմել

Ամերիկյան «Apple» ընկերության հասույթը այս տարվա ընթացիկ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36%-ով, հաղորդում է ТАСС-ը:

Մասնավորապես, հասույթը 81.4 մլրդ դոլար է կազմել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 59.6 մլրդ էր հազիվ կազմել:

Ընկերության մաքուր շահույթը 21.7 մլրդ դոլար է կազմել՝ նախորդ տարվա 11.2-ի համեմատ:

Tert.am