Google-ն աշնանը կներկայացնի նոր չիպով աշխատող Pixel 6 և Pixel 6 Pro սմարթֆոնները

Google ընկերությունն աշնանը կներկայացնի Pixel 6 և Pixel 6 Pro սմարթֆոնները, որոնք աշխատում են նոր չիպով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Pixel 6-ը և Pixel 6 Pro-ն կներկայացվեն այս աշնանը, և հենց այդ ժամանակ մենք ձեզ հետ հաղորդակից կլինենք բոլոր մանրամասներին»,-ասվում է ընկերության փոխնախագահ Ռիք Օսթեռլոուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Google-ի բլոգում:

Օսթեռլոուի խոսքով՝ սմարթֆոններն աշխատելու են Tensor նոր չիպով, որը հատուկ ստեղծվել է Pixel մոդելների համար:

«Մենք ձեռնամուխ ենք եղել շարժական սարքերի համար տեխնոլոգիական հարթակի ստեղծմանը, որը մեզ թույլ կտա Pixel-ի օգտատերերին ներկայացնել մեր ամենակատարելագործված արհեստական ինտելեկտը և մեքենայական ուսուցումը: Մենք ձեռնամուխ ենք եղել Pixel 6-ի համար միկրոսխեմայով մեր համակարգի ստեղծմանը: Եվ այժմ, տարիներ անց, այն գրեթե պատրաստ է»,-նշել է Օսթեռլոուն:

Նոր սմարթֆոնները նաև կունենան կատարելագործված խցիկ և խոսքի ճանաչման տեխնոլոգիա:

Tert.am