Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi 10 նոր սմարթֆոնի միջազգային տարբերակը:
Սարքը, որն աշխատում է Android 11-ով, սեփական MIUI 12.5 գրաֆիկական պատյանով, վաճառքում կլինի օգոստոսի 20-ից: Սմարթֆոնի արժեքը կկազմի մոտ 179 դոլար:
Սարքը կառուցված է MediaTek Helio G88 չիպի հիման վրա, ունի 4 ԳԲ կամ 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ կամ 128 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև 6,5 դյույմանոց Full HD + էկրան (2400×1080 պիքսել)՝ 90 Հց թարմացման արագությամբ: