Tesla-ի նոր մոդելը արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Tesla Model S Plaid-ն արագության նոր ռեկորդ է սահմանել սերիական էլեկտրական մեքենաների շրջանում գերմանական հայտնի Nürburgring մրցարշավային ճանապարհի վրա, հաղորդում է The Verge– ը:

Բոլորովին նոր S Plaid-ը 20,76 կիլոմետրն անցել է յոթ րոպե 30,9 վայրկյանում: Այսպիսով, Tesla-ն 12 վայրկյանով գերազանցել է Porsche Taycan էլեկտրամեքենայի կողմից 2019 թվականին սահմանած ռեկորդը:

Նոր ռեկորդը Twitter-ում հաստատել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որի խոսքով՝ մրցարշավին մասնակցել է գործարանից բերված մեքենա՝ առանց որևէ մոդիֆիկացիայի:

Tert.am