Sony-ն նորագույն սմարթֆոն է ներկայացրել՝ համալրված ֆոտոխցիկի յուրահատուկ սենսորով (տեսանյութ)

Ճապոնական Sony ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել, որը համալրվել է RX100 VII ֆոտոխցիկի մատրիցային սենսորով՝ հարարեցված բջջային հեռախոսին:

Ինչպես ներկայացնում է «Կոմերսանտ»-ը, նորույթը համալրվել է Exmor RS ցուցիչով, որը, ըստ արտադրողի, ապահովում է որակյալ նկարահանումը թույլ լուսավորության դեպքում: Հնարավոր է լուսանկարներ անել RAW ձևաչափում և  4K տեսանկարահանում՝ մինչև 120 կադր/վայրկյանում հաճախականությամբ: Հիմնական տեսախցիկը ներկայանում է 12 Մպ հզորությամբ:

Xperia PRO-I սմարթֆոնը ստացել է Snapdragon 888 պրոցեսոր, 12 Գբ օպերատիվ և 512 Գբ ներկառուցվող հիշողություն, 6.5 դյույմ անկյունագծային OLED-էկրան: Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին:

Tert.am