Մինչև 2025 թվականը 5G ցանցը կտարածվի Չինաստանի գրեթե ողջ տարածքում

2025 թվականին հինգերորդ սերնդի բջջային կապը (5G) Չինաստանում կընդգրկի բոլոր քաղաքները, ինչպես նաև գյուղերի մեծամասնությունը:

Մինչև 2025 թվականը 5G բազային կայանների թիվը կհասնի 26-ի՝ յուրաքանչյուր 10 հազար մարդու համար:  Գիգաբիտային օպտիկամանրաթելային ցանցը կընդգրկի քաղաքային և գյուղական շրջանների մեծ մասը, նշված Է իրենց ծրագրում:

Նաև նշվում է, որ սկզբնական փուլում կստեղծվի ոլորտի վերահսկողության նոր համակարգ, որը զգալիորեն կբարձրացնի օգտատերերի օրինական իրավունքների ապահովման մակարդակը, ինչպես նաև կբարձրանա նրանց անձնական տվյալների պաշտպանության աստիճանը: