Meta-ն ներկայացրել է վիրտուալ իրականության ձեռնոցի նախատիպը ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից։
Սարքը կարող է փոխանցել մակերևույթների և այլ առարկաների շոշափման զգացողությունները։
VR ձեռնոցը թույլ կտա «բռնել» և «շոշոփել» առարկաները վիտուալ աշխարհում։ Այն նաև կարող է վերլուծել շրջակա միջավայրը և ստացված տվյալների հիման վրա փոխել ճնշումը առանձին կրիչների օգնությամբ։ VR Ձեռնոցը հագեցած 15 ճկուն պլաստիկ բարձիկներով, որոնք տեղադրված են ափի և մատների վրա:
Ընկերությունը նախատեսում է մեծացնել սենսորների թիվը նոր զգացողությունների ստեղծման համար և նվազեցնել ձեռնոցի չափը:
Ձեռնոցի առաջին նախատիպը հայտնվել է դեռևս 2015 թվականին, այն ժամանակ ընկերությունը մեկ մատի օրինակով ցույց տվեց, թե ինչպես է սարքն աշխատում։