Apple ընկերությունը iPhone 12-ի և 12 Pro-ի օգտատերերին անվճար վերանորոգում կառաջարկի ձայնային անսարքությունների հետ կապված խնդիրների պատճառով: Թերությունը պաշտոնապես հաստատվել է։
Խնդիրը ապարատային բնույթ է կրում.որոշ սմարթֆոններում խոսափողը դադարում է գործել զանգերի ժամանակ։ Նման պարագայում հնարավոր չէ iPhone-ը վերանորոգել ծրագրային եղանակով․ պահանջվում է խոսափողիի փոխարինում։
Սպասարկման արշավը տարածվում է iPhone 12-ի և 12 Pro-ի վրա, որոնք թողարկվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում: Նման անսարքության դեպքում սարքերը կսպասարկվեն անվճար Apple-ի լիազորված ծառայությունում:
Անվճար վերանորոգումը հասանելի կլինի ամբողջ աշխարհում, չնայած Apple-ն իրեն իրավունք է վերապահում սահմանափակել ծառայությունը ՝ կախված երկրից, որտեղ կատարվել է գնումը: Հետաքրքիր է, որ iPhone 12 mini-ը և iPhone 12 Pro Max-ը չեն մտնում այս ծրագրին, թեև հագեցած են նույն խոսափողով: